ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

FITCH. թուրքական արժույթի վերականգնման կառավարության փորձերը ձախողված են

FITCH. թուրքական արժույթի վերականգնման կառավարության փորձերը ձախողված են
06.11.2020 | 21:40

Թուրքական ազգային արժույթի վերականգնման համար գործադրված ջանքերը անբավարար են՝ նշված է FITCH գործակալության հայտարարության մեջ։ Գործակալության Թուրքիայի գծով վերլուծաբան Դուգլաս Վինսլոուն նշել է, որ Թուրքիայի կառավարության կողմից լիրայի վերականգնման համար իրականացված «խիստ» քայլերը բավարար չեն կարող լինել ազգային արժույթի անկումը կասեցնելու, և առավել ևս այն նորից կարևորելու համար։

«Թուրքիան բավարար քայլեր չի կատարում, որ կասեցնի լիրայի անկումը, արտարժույթի պահուստները և արտաքին ֆինանսական օգնությունը չեն բարելավել թուրքական արժույթի պոտենցիալ թույլ կետերը, չնայած դրանք մեծ փոփոխության չեն ենթարկվել Fitch-ի օգոստոսյան ցածր կանխատեսումներից հետո»,- ասել է Fitch գործակալության վերլուծաբան Դուգլաս Վինսլոուն։ Պատասխանելով Reuters գործակալության հարցերին՝ Վինսլոուն հայտարարել է, որ պատմական ամենացածր նիշում գտնվող թուրքական արժույթի բարձր գնաճի և արտարժույթի պահուստների նվազման արդյունքում ստեղծված ճնշումների մեծացման պայմաններում զգալիորեն կբարձրանան տարեվերջին պաշտոնական տոկոսադրույքների աճի հնարավորությունները։

Ըստ Reuters-ի, Fitch վարկանիշային գործակալությունը օգոստոսին Թուրքիայի կրեդիտային վարկանիշը գնահատել էր «բացասական»։ Դա հանգեցրել է արտաքին ֆինանսավորման ռիսկերի աճին` կապված արտարժույթի պահուստների նվազման հետ, ի հայտ է բերել իրական բացասական տոկոսադրույքների գործակիցները, վարկավորման ուժեղ աճը, ինչն էլ իր հերթին հանգեցրել է ընթացիկ հաշվի դեֆիցիտի աճին և դրամավարկային քաղաքականության անկախության կորստին: Թուրքական ազգային արժույթը շարունակում է պատմական անկումը։ Նոյեմբերի 6-ին մեկ ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական լիրան կազմել է 8․55, իսկ 1 եվրոյի նկատմամբ՝ 10.16։

Դիտվել է՝ 8600

Մեկնաբանություններ